ՀՀ-ում կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել և 16 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել և 16 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 163,972-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 396-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2974 դեպք կա, այլ պատճառով՝ 726։

Ապաքինվել է ևս 471 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 152,320 է։ Փաստացի բուժվողների թիվը 7952 է։

Մեկ օրում թեստավորվել է 2546 հոգի, ընդհանուր առմամբ 619,066 թեստ է արվել։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---