Դատախազություն․ 8․3 մլն դրամի հափշտակության դեպքով` «Այբ» հիմնադրամի դեմ քրգործն ուղարկվել է ՔԿ

Դատախազություն․ 8․3 մլն դրամի հափշտակության դեպքով` «Այբ» հիմնադրամի դեմ քրգործն ուղարկվել է ՔԿ

PanARMENIAN.Net - Քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով, հայտարարել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից մոտ 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։

Քրգործը հարուցվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---