«Այբ» հիմնադրամը՝ իր դեմ քրգործի մասին․ Ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ16 հունվարի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու մասին դատախազության հայտարարությունը «2․5 տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է հիմնադրամի դեմ, ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ», հայտարարել է «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Նվարդ Վարդանյանը։ Նա հիշեցրել է, որ խոսքը 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին է՝ 8.3 մլն դրամի չափով, իսկ ծրագրի ընդանուր արժեքը մոտ 2.5 մլրդ դրամ է։ «Մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել մեր այս պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։ Նաև շատ բարձր ենք գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել $15,000 «հնարավոր չարաշահումը»։ Կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ»,-գրել է նա։ Հունվարի 15-ին դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով։ Քրգործը հարուցվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով։ Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարույթյունյանը հայտարարել էր, թե «Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |