Հայ աշակերտները 10 ոսկե մեդալ են նվաճել ֆիզմաթ և ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում16 հունվարի 2021 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցականները 10 ոսկե մեդալ են նվաճել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Հայաստանը ներկայացնող 21 մասնակցից 10-ն արժանացել է ոսկե, 5-ը՝ արծաթե, 2-ը՝ բրոնզե մեդալների, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալի՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: մյուս թիմն 2 ոսկի և 2 արծաթ է նվաճել: Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |