Փաշինյանը հանդիպել է ԼՂ-ում ծառայողներին ՀՀ տեղափոխել պահանջող ծնողներին16 հունվարի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախում պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողներից ու հարազատներից մի քանիսին, որոնք Կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում՝ պահանջելով, որ իրենց որդիները ծառայեն ՀՀ-ում։ Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ ծնողները դեռ ներսում են, զրուցում են վարչապետի հետ։ Կառավարության շենքի դիմաց հավաքված հարազատները սպասում են, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ծնողները դուրս գան և հայտնեն արդյունքների մասին։ Դրանից հետո կորոշեն հետագա անելիքները։ Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջում էին, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |