3 արեգակով մոլորակ է հայտնաբերվել16 հունվարի 2021 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ի Էկզոմոլորակների մասին գիտության ինստիտուտի աստղագետներն առաջին անգամ հաստատել են մի մոլորակի գոյությունը, որը մտնում է 3 աստղերով համակարգի մեջ, տեղեկացնում է Science Alert-ը։ KOI-5 համակարգը գտնվում է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 1800 լուսային տարվա հեռավորության վրա։ Այդ մոլորակը հայտնաբերվել է Kepler տիեզերական աստղադիտակի կողմից դեռևս 2009-ին, սակայն այն ժամանակ դիտարկվում էր որպես թեկնածու, գրում է Lenta.ru-ն։ Նոր հետազոտության մեջ գիտնականները կրկին վերլուծել են KOI-5-ի մասին բոլոր տվյալները։ Պարզվել է, որ KOI-5А-ի շուրջ իրոք մոլորակ է պտտվում, որը, հավանաբար, դասվում է գազային հսկաների թվին։ Նրա զանգվածը Սատուրնից երկու անգամ պակաս է, իսկ ուղեծրի շրջանը երկրային 5 օր է կազմում։ Ինքը KOI-5А-ն սերտ կրկնակի համակարգ է ստեղծում KOI-5B աստղի հետ, իսկ շրջապտույտը 30 տարի է։ KOI-5C-ը հարաբերականորեն հեռու է մյուսներից, իսկ շրջապտույտը 400 տարի է։ Մոլորակի մակերեսից KOI-5А-ն նույնպիսի տեսք ունի, ինչ Արեգակը՝ Երկրից, KOI-5B-ը՝ ինչպես Արեգակը՝ Սատուրնի ուղեծրից, իսկ KOI-5C-ն ինչպես շատ վառ աստղ։ Մոլորակի ուղեծիրն անկյունի տակ է KOI-5B-ի ուղեծրի համեմատ, ինչը վկայում է հնարավոր գրավիտացիոն ալիքների մասին կրկնակի համակարգի կողմից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |