Մանուկյան․ Գյումրիում կատարվածը կազմակերպված էր, այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցուն16 հունվարի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում հանդիպել է համախոհների հետ. մինչ հանդիպումը շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպն ու պատասխանել է հարցին, թե ինչու է ցուցարարներին «բոմժ» անվանել։ Հունվարի 15-ին Մանուկյանը նախատեսել էր այցելել Գյումրի, մինչ քաղաք հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին նրան մտնել քաղաք: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով հասել էր Գյումրի ու հայտարարել, որ իշխող «Իմ քայլը» գումար է տվել ճանապարհը փակողներին։ «Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», - հայտարարել էր նա: «Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը: Ես կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Եվ իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որ փողոցում մոտենում ու խոսում էր»,- հայտարարել է նա, փոխանցում է Aravot.am-ը։ Նրա խոսքով՝ Գյումրիում կատարվածը կազմակերպված է եղել, իսկ ինքը գիտի, թե ում կողմից և ինչպես։ «Առավոտյան, որ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է և շիշ է հավաքում: Վիրավորական իմաստով չէ, բայց «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում: Ասում է՝ պարոն Մանուկյան մեզ ինչո՞ւ եք վիրավորել, այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»,- խոսքը եզրափակել է Մանուկյանը: Ընթերցեք նաև․ ՄԻՊ-ը՝ Մանուկյանի խոսքերի մասին․ Քաղաքացու մասին վիրավորական ձևակերպումը դատապարտելի է Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |