Ավինյանի գրասենյակ․ Գերիների թվի մասին տվյալները հրապարակման ենթակա չեն, խորհրդապահական են19 հունվարի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակման՝ «հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը», հայտարարել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել գործընկերներին։ Հունվարի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմը սկզբնական փուլում ամբողջական չի ներկայացրել գերեվարվածների ցուցակները՝ հավելելով, որ այժմ այդ ցուցակը ճշտվում է։ «Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին»,-հայտարարել են գրասենյակից` նշելով, որ դեռևս դեկտեմբերին գերիների ամբողջական ցանկեր են փոխանցվել ռուսական կողմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը գերիների ու անհետ կորածների մասին հստակ թվական տվյալներ չի հայտնել։ Հայտնի է, որ պատերազմի ավարտից ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո 62 շիրակցի է գերեվարվել։ Ընթերցեք նաև․ Լավրով․ Գերիների ցուցակները ճշտվում են՝ սկզբնական փուլում հայկական կողմն ամբողջական ցուցակ չէր տվել Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |