Օհանյան․ Մեզ ավելի համարձակ, ավելի լավ բանակցող իշխանություն է պետք19 հունվարի 2021 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին անհրաժեշտ է ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություն, հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Factor.am-ը։ «Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ մենք պարտվել ենք: Պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններն են մեզ պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, նաև ընդլայնել և մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել»,- ասել է նա։ Ըստ Օհանյանի՝ պատերազմից հետո ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, «որովհետև պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում ենք պարտվել»։ ՊՆ նախկին ղեկավարն այժմյան իշխանության ընդդիմախոսներից ու վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկն է։ 2020-ի դեկտեմբերին Օհանյանը հայտարարել էր, որ եթե «իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |