Վանեցյանին առնչվող քրգործը կարճվել է՝ հանցակազմ չկա20 հունվարի 2021 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը, փոխանցում է Civilnet-ը։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասել է, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Իրավապահները հայտնել էին, թե իր պաշտոնավարման շրջանում Վանեցյանը՝ անտեսելով օրենքով սահմանված 50 տարեկանի սահմանափակումը, բաժնի պետի պաշտոնում նշանակել էր 51 տարեկան, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող, նախկինում ծառայությունից արձակված անձի ու նրան գնդապետի կոչում էր տվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |