Բնապահպաններն աշխարհում բնական աղետների աճ են գրանցում

Բնապահպաններն աշխարհում  բնական աղետների աճ են գրանցում

PanARMENIAN.Net - Բնապահպանները բնական աղետների աճ են գրանցում աշխարհում: 2000-2019թթ․ ավելի քան 11,000 էքստրեմալ եղանակային պայման է գրանցվել, որի հետևանքով մոտ 480,000 մարդ է զոհվել։ Նյութական վնասը կազմել է 2․56 տրլն դոլար։

Էքստրեմալ բնական երևույթների աճն անմիջական կապ ունի կլիմայի փոփոխությունների հետ։ Նման եզրակացության են եկել Germanwatch բնապահպանական կազմակերպության փորձագետները, գրում է Deutsche Welle-ն։

«2019-ը պատմության մեջ կմտնի որպես ավերիչ փոթորիկների տարի»,-ասվում է կազմակերպության պատրաստած Գլոբալ կլիմայական ռիսկերի ինդեքսում, որը հրապարակվել է հունվարի 25-ին։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներն առավել խոցելի են մնում փոթորիկների, ջրհեղեղների կամ երաշտների դեպքում, սակայն վնասներն աճում են նաև զարգացած երկրներում։

Ըստ վարկանիշի՝ 2019-ին բնական աղետների համար առավել խոցելի էին Մոզամբիկը, Զիմբաբվեն և Բահամյան կղզիները։ Առաջին 10-յակում են նաև Ճապոնիան, Մալավին, Աֆղանստանն ու Հնդկաստանը։

Երկարաժամկետ վարկանիշում, որտեղ հաշվի են առնվում վերջին 20 տարվա (2000 - 2019 թթ․) էքստրեմալ եղանակայաին պայմանների հետևանքները, առավելապես տուժել են Պուերտո Ռիկոն, Մյանման և Հայիթին, որոնց հաջորդում են Ֆիլիպինները, Մոզամբիկն ու Բահամյան կղզիները։

Germanwatch բնապահպանական կազմակերպությունը Գլոբալ կլիմայական ռիսկերի ամենամյա ինդեքսը հրապարակում է 2006թ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---