3-ամյա որդուն պատանդ վերցրած հետախուզվող անձը հանձնվել է իրավապահներին

3-ամյա որդուն պատանդ վերցրած հետախուզվող անձը հանձնվել է իրավապահներին

PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վահե Ղազարյանին, փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հաջողվել է բացատրական աշխատանքների արդյունքում երեխային պատանդ վերցրած հետախուզվող անձին հանձնել իրավապահներին, հայտնում է Shamshyan.com-ը:

Հունվարի 27-ին Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ ոստիկանները փաստի առջև են կանգնել. հետախուզման մեջ գտնվող անձը երեխա էր պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել։

Հետախուզվողին ոստիկանապետն ու փոխխոստիկանապետը Ղազարյանի ծառայողական մեքենայով տեղափոխել են Ոստիկանություն։

Ավելի ուշ Ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 27-ի առավոտյան իրենց օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։

Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։

«Վահե Ղազարյանը մոտ 2 ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, որի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն»,-փոխանցում են Ոստիկանությունից։

Այժմ դեպքի վայրում քննիչներ են աշխատում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---