2018-ից հետո վարչապետը, ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը զենքով պարգևատրել են 115 հոգու27 հունվարի 2021 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականից մինչև 2021-ը Ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, վարչապետն ու պաշտպանության նախարարությունը զենքով են պարգևատրել 115 հոգու, PanARMENIAN.Net ի հարցումներին ի պատասխան հայտնել են գերատեսչություններից։ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ ոստիկանությունը զենքով պարգևատրել է 49 ծառայողի։ Նույն ժամանակահատվածում պաշտպանության նախարարությունը զենքով պարգևատրել է 57 հոգու։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կառավարության ղեկավարը 2018-ին զենքով ոչ ոքի չի պարգևատրել, 4 հոգու պարգևատրել է 2019-ին, մեկին՝ 2020-ին։ ԱԱԾ-ից հայտնել են, որ 2018-ից առայսօր զենքով պարգևատրվել է 4 հոգի։ Բոլոր գերատեսչությունները` հղում անելով օրենքին, նշել են, որ զենքով պարգևատրված անձանց ցանկը հրապարակման ենթակա չէ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |