ԱՀԿ ղեկավար. Պանդեմիան վերահսկելու հնարավորություն կա 2 փետրվարի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիան վերահսկելու հնարավորության մասին։ Նա հիշեցրել է, որ Covid-19-ի նոր դեպքերն աշխարհում նվազում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ։ Եվ թեև կան հիվանդացության աճով երկրներ, գլոբալ մակարդակով սա հուսադրող նորություն է, գրում է ՌԲԿ-ն։ «Դա վկայում է, որ վիրուսը կարելի է կառավարել՝ նույնիսկ հաշվի առնելով դրա տարածման նոր տարբերակները։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք կանխել վարակն ու կյանքեր փրկել, եթե շարունակենք պահպանել առողջության պահպանման արդեն հայտնի միջոցները»,-հայտարարել է Հեբրեյեսուսը։ Նա հիշեցրել է, որ աշխարհն արդեն մեկ անգամ բախվել է հիվանդացության նվազման հետ, սակայն այն ժամանակ երկրները շտապեցին հանել սահմանափակումները, իսկ մարդիկ թուլացրին զգոնությունը։ «Պատվաստանյութերի տարածմանը զուգահեռ կենսականորեն կարևոր է շարունակել պահպանել կանխարգելիչ միջոցները»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել էր, որ ամբողջությամբ չեզոքացնել կորոնավիրուսը շատ բարդ կլինի։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |