Կիրիլ Գևորգյանը՝ Հաագայի դատարանի փոխնախագահ

Կիրիլ Գևորգյանը՝ Հաագայի դատարանի փոխնախագահ

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ իրավաբան միջազգայնագետ Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայում գործող ՄԱԿ Միջազգային դատարանի փոխնախագահ։ Դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Գևորգյանը դատարանի կազմում աշխատում է 2014-ից։ Մինչ այդ նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՌԴ դիվանագիտական ծառայությունում, 2003-2009թթ․ եղել է Նիդերլանդներում ՌԴ դեսպանը։

ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ Գևորգյանը կարևոր ավանդ կունենա Միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում՝ ուղղված վեճերի խաղաղ հանգուցալուծմանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---