ՄԻՊ․ Տեղահանվել է մոտ 100,000 խաղաղ բնակիչ, սպանվել` 72, անօթևան մնացել՝ 40,00013 փետրվարի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրանունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր փաստեր է հրապարակել Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ Նշվում է, որ պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ: Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել մոտ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: «Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի մոտ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել, առողջությունն է ողջ կյանքի համար խեղվել»,-ասվում է գրառման մեջ: ՄԻՊ-ը տվյալները ներկայացրել է ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների: Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ» է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը Շկեմբրին նշել է, որ Մալթայում տեսախաղերի զարգացման ռազմավարությունը պետական մակարդակով վաղուց է գործում IDRW․ ՀՀ–ն քննարկում է հնդկա-իսրայելական MR-SAM հրթիռների և Akash-NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը Freedom House-ը հրապարակել է ՀՀ-ում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման 2-րդ փաստաթուղթը Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումնը |