Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ականների վրա 15-ից ավել ադրբեջանցի է պայթել![]() 20 փետրվարի 2021 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 15-ից ավել ադրբեջանցի զիվոր ու քաղաքացիական անձ է պայթել: Տվյալները վերաբերում են Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև օրս ժամանակահատվածին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այդ միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի եղել: Ադրբեջանի հսկողության տակ անցած Թալիշ գյուղում փետրվարի 18-ին ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել,երբ նա դուրս է եկել մեքենայից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել իր երկրի բնակիչներին դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |