Սամսոնյան. Հայկական կողմը պետք է հիմնավորում պահանջի Ադրբեջանից՝ դիերի որոնումներին խոչընդոտելու համար22 փետրվարի 2021 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Անթույլատրելի է, որ Արցախում զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները կանգ առնեն, ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Պատգամավորն անդրադարձել է ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած այն հաղորդագրությանը, թե ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել որոնողական աշխատանքներ: Փետրվարի 22-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձի աճյուն: «Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։ Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից»,- գրել է Սամսոնյանը: 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 13-ից սկսած հայկական կողմը զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ է իրականացնում Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |