ԱԱԾ․ Անհետ կորածի հորից $1500 են հափշտակել

ԱԱԾ․ Անհետ կորածի հորից $1500 են հափշտակել

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն բացահայտել է, որ 2020-ի աշնանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած զինծառայողի հորից խարդախությամբ խոշոր չափի գումար՝ $1500 են հափշտակել։

Պարզվել է, որ Ա. Մ.-ն՝ տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն, անհետ կորել է, խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021-ի հունվարին վերջինիս հորը՝ Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր զբաղվում է պատերազմում անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերով:

Գ. Վ.-ի հետ հետագա հանդիպումների ժամանակ Ա. Մ.-ն 2021 թվականի փետրվարի 17-ին Դ. Վ.-ի վերաբերյալ առարկայական տեղեկություններ տրամադրելու պատրվակով վերջինիս հորից պահանջել է 1500 դոլար: Փետրվարի 19-ին նա ստացել է 786,000 դրամին համարժեք 1500 դոլար, սակայն չի հասցրել տնօրինել հափշտակված գումարը, քանի որ անմիջապես բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափեր խարդախություն, պատժվում է տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ) հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Մ.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---