Փաշինյանն իր աջակիցներին կանչում է հրապարակ25 փետրվարի 2021 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վարչապետը հիշեցրել է, որ որոշել է պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: «Զինվորականների կողմից իմ հրաժարականը պահանջելու հայտարարության քայլի արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում: Ամենակարևոր խնդիրը, որ մենք ունենք ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, քանի որ այն ինչ տեղի է ունենում մեր երկրում ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ»,- հայտարարել է նա: Վարչապետի խոսքով՝ մի քանի գեներալների դուր չի գալիս, որ քաղաքացիական իշխանությունը որոշ հարցեր է տալիս: Նա նշել է, որ խաղաղ հավաք են անելու, իսկ զինվորականներին կոչ է արել իրականացնել իրենց գործունեությունը:
Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |