ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիային![]() 26 փետրվարի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում՝ Իրանի աջակցությունից օգտվող գրոհայինների ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Հարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի հրամանով։ Ըստ նրա՝ ավիահարվածները հասցվել են Իրաքում ԱՄՆ զինվորականների և կոալիցիայի վրա հարձակումների և նրանց հասցեին հնչող սպառնալիքներին ի պատասխան, գրում է «Վեդոմոստին»։ Քիրբին նշել է, որ գրոհի արդյունքում բազմաթիվ օբյեկտներ են ոչնչացվել սահմանապահ հսկիչ կետում, որից օգտվում են Իրանի աջակցությունը վայելող մի քանի խմբավորումների գրոհայիններ՝ խոսքը «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ աշ Շուհադա» խմբավորումների մասին է։ Ըստ Politico-ի՝ ԱՄՆ պատասխան հարվածը հասցվել է Իրբիլ օդանավակայանի մոտ կոալիցիայի ուժերին, ենթադրաբար Իրանի աջակից գրոհայինների խմբավորման կողմից հրթիռակոծությունից 1 շաբաթ անց: Արդյունքում ամերիկացի 1 զինվոր էր զոհվել և վիրավորվել էր 9 մարդ, այդ թվում՝ 5 ամերիկացի։ Այնուհետև գրոհայինները հարված են հասցրել Բալադ ավիաբազային։ Փետրվարի 22-ին 2 հրթիռ է ընկել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ տուժածներ չեն եղել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |