Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է հադրութցիներին

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է հադրութցիներին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունո­ւմ հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ:

Քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար Կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, տեղեկացնում է Արցախպրեսը։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հիշեցրել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության տակ հայտնված հայ քաղաքացիական անձանց սպանությունները միջազգային հեղինակավոր մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից որակվել են որպես պատերազմական հանցագործություն։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---