Արամ Ա․ ՀՀ-ն անդունդի եզրին է` զգույշ

Արամ Ա․ ՀՀ-ն անդունդի եզրին է` զգույշ

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հաաստանում տիրող իրավիճակին, նշել է, որ Հայաստանը գտնվում է անդունդի եզրին։

«Երկրի ներսում տիրող քաոսային վիճակը հետզհետե խորանում է։ Քաոսն աղբյուր է աննախատեսելի հետևանքների։ Զգույշ․․․

Հայրենիքի փրկությունը զիջում է պահանջում բոլորի կողմից, ինչպես նաև փոխադարձ հասկացողություն և վստահություն։ Այս գիտակցությամբ է հարկավոր գործել, վաղը կարող է ուշ լինել», - ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ արված գրառման մեջ Արամ Առաջինը նշել էր, որ Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն ինչից վեր մնան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Փետրվարի լույս 26-ի գիշերը ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում է անցկացրել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---