Խոսնակ․ Փաշինյանին «Իսկանդերի» մասին ճիշտ չեն զեկուցել 1 մարտի 2021 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել, հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է Armenpress-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Նա նշել է, որ վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս հեռախոսազրույցումի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ իր հայտարարությունը: «Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը: Փաշինյանի հայտարարությունն ավելի վաղ լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |