Մարուքյան․ Փաշինյանն ուզում է «Իսկանդերի» պատմությունը գցել ԳՇ պետի գրպանը 1 մարտի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է իր խոսնակի միջոցով «Իսկանդերի» պատմությունը նույնպես գցել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի «գրպանը», հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես չեմ վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին: Եթե մի մարդ երկրի վարչապետ է, իրեն բան են զեկուցել, ինքն էդ զեկուցած ինֆորմացիան մի 4 աղբյուրից չի ճշտել, ինչո՞ւ է հարցազրույցի ժամանակ հայտարարում: Շփոթվա՞ծ է եղել՝ հարցազրույցը ձայնագրություն է եղել, ինչո՞ւ չի հանվել մեր երկիրը խայտառակող այդ դրվագը: Հիմա վարչապեն ուզում է իր խոսնակի միջոցով «Իսկանդերի» պատմությունը նույնպես գցել ԳՇ պետի «գրպանը», - ասել է Մարուքյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Մարտի 1-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե «Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»: Ավելի վաղ վարչապետՓաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ Արցախում կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |