Ալեն Սիմոնյան․ Այո, մարզերից ինչ-որ մարդիկ տեղափոխվել են, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ 2 մարտի 2021 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին իշխանության կազմակերպած հանրահավաք-քայլերթին քաղաքացիներին մարզերից տեղափոխել են, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում՝ կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի կամ ՊՆ-ի, ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու», - ասել է Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նախօրեին իշխանությունը հանրահավաքին մարդկանց բերելու համար վարչական ռեսուրս է կիրառել։ Նա նշել է, որ իրականացրած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլորը ներկայացուցիչները միասին վերցրած։ Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին հրավիրել էր հանրահավաքի։ Ավելի վաղ Telegram ալիքներից մեկը ձայնագրություն էր տարածել, որտեղ Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը հայտնել է, որ մարտի 1-ին 50 հոգի են բերելու իշխանության հայտարարած քայլերթին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |