Իտալիայում պատվաստանյութերի հանդեպ կորոնավիրուսի կայուն շտամ են գտել![]() 3 մարտի 2021 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր մուտացիան՝ նիգերիական շտամը, հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ և միկրոկենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն։ Նա կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ շտամի դեմ։ «Իտալիայում առաջին անգամ հանդիպեցինք նիգերիական շտամին, որը մուտացիաներ ունի և որի դեմ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել»,- հայտարարել է փորձագետը, գրում է ՏԱՍՍ-ը։ Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի տվյալներով, երկրում գերակշռում է առավել վարակիչ համարվող բրիտանական շտամը՝ 54-64% կազմելով, մինչդեռ փետրվարի սկզբին այդ ցուցանիշը 20% էր։ Իտալացի մասնագետները խոսում են պանդեմիայի 3-րդ ալիքի մասին։ Կառավարությունը որոշել է փակել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները առավել անբարենպաստ շրջաններում, որտեղ 100,000 բնակչությանը բաժին է ընկնում ավելի քան 200-250 վարակված։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր Իտալիայում վարակի 3 մլն դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |