Գրող Գուրգեն Մահարու այրու «Իմ Ոդիսականը» գիրքը հրատարակվել է անգլերեն լեզվով 6 մարտի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Ֆլորիդայի Սբ.Դավիթ հայկական եկեղեցում տեղի կունենա Անտոնինա Մահարու «Իմ Ոդիսականը» անգլերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Գիրքը գրվել է անցյալ դարի յոթանասունական թվականներին, բայց հրատարակվել է շատ ավելի ուշ: «Խորհրդային տարիներին ես վախենում էի հրապարակել գիրքը: Եւ միայն 2003թ.` Գուրգեն Մահարու հարյուրամյակի պատվին Գրողների Միության Նախագահ Լեւոն Անանյանի օգնությամբ «Իմ Ոդիսականը» առաջին անգամ հրատարակվեց»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է գրողը:1945թ. 22-ամյա Անտոնինա Պովելայտիտին` Վիլնյուսի համալսարանի ուսանողուհին, մեղադրվեց «Հանուն Լիտվայի անկախության» գաղտնի խմբավորմանը մասնակցելու մեջ եւ հինգ տարով աքսորվեց Սիբիրի ճամբար: Այնտեղ էլ Անտոնինա Միխայլովնան ծանոթացավ իր ապագա ամուսնու` քաղբանտարկյալ Գուրգեն Մահարու հետ: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |