Covid-19-ի 491 նոր դեպք՝ մեկ օրում. Փաստացի բուժվողների թիվն աճում է 4 մարտի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 173,307-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 491-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3208 դեպք կա, այլ պատճառով՝ 820։ Ապաքինվել է ևս 179 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 164,085 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5194-ի։ Նախորդ օրվա համեմատ 305 փաստացի բուժվող է ավելացել։ Մարտի 3-ին 2922 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 742,038 թեստավորում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |