Վազգեն Մանուկյան․ Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն 4 մարտի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենց արյան միջոցով իշխանություն պետք չէ, իսկ հավաքված երիտասարդները, որոնք ցանկանում են այս կամ այն շենքը վերցնել, պիտի սպասեն․ «նրանց կարիքը կարող է զգացվել, բայց լավ կլինի չզգացվի»։ Մանուկյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համար դավաճան չէ՝ թշնամի է: «Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի, դրա համար պետք է կամք, համառություն, հավատք: Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Պետք է կարողանանք մեր ասելիքը հասցնենք մարզերին: Շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կանենք, որ ցույց տանք՝ ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ կա մոտ 5000 երիտասարդ, որ բողոքում են, ասում ենք՝ գնանք այս շենքը վերցնենք, այն շենքը վերցնենք, սպասեք, ձեր կարիքը կարող է զգացվել, բայց ավելի լավ կլինի՝ ձեր կարիքը չզգացվի»,- հայտարարել է նա։ Մանուկյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը՝ օգտագործելով բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները, կարողացել է հավաքել 15,000 մարդ, ինչը, իր կարծիքով, ցույց է տալիս, որ նրա առաջին հենարանի հարցն արդեն լուծվել է՝ ժողովուրդը վարչապետի հետ չէ: «Երկրորդ հենարանն ուժային կառույցներն էին, ուժային կառույցների ողնաշարը բանակն է, եթե բանակը մի կողմում է, մյուս ուժային կառույցներն այս կամ այն ձևով անցնում են այն կողմ, այս ռազմական վիճակի ժամանակ չեն կարող թպրտալ, և բանակը կանգնեց ժողովրդի կողքին: Բանակն ասաց, որ մեր անվտանգության խոչընդոտը, թշնամին Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա»,- ասել է նա: Նոյեմբերի 10-ին պատերազմի ադդարեցման համաձայնությունից հետո Հայաստանում պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականն է պահանջել նաև ԶՈՒ Գլխավոր շտաբը, որի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել վարչապետը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |