Fix Price-ի համահիմնադիր հայազգի Խաչատրյանը միլիարդատեր է դարձել![]() 6 մարտի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Fix Price ֆիքսված ցածր գներով խանութների համասեփականատերեր Արտյոմ Խաչատրյանը և Սերգեյ Լոմակինը դոլարային միլիարդատերեր են դարձել՝ ընկերության IPO (բաժնետոմսերի առաջնային հրապարակային) տեղադրումից հետո։ Այդ են վկայում Forbes-ի հաշվարկները։ Forbes-ը յուրաքանչյուրի կարողությունը գնահատել է $3.4 մլրդ, Bloomberg-ը գրում է $3.6 մլրդ-ի մասին։ Ընկերությունն իր արժեթղթերը տեղաբաշխել է Լոնդոնի բորսայում (LSE) մեկ բաժնետոսմի համար $9.75 գնով։ Տեղաբաշխվել է 178,372,354 GDR (1 GDR = 1 բաժնետոմս), ինչը կազմում է թողարկված բաժնետոմսերի հանրագումարի 21%-ը։ Լոմակինին և Խաչատրյանին մինչ տեղաբաշխումը պատկանում էր ընկերության 354,067,500-ական բաժնետոմս (41.66%), այժմ յուրաքանչյուրին պատկանում է 301,151,876 բաժնետմոս (35.43%). IPO-ի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը վաճառել է 52,915,624 բաժնետոմս՝ այդպիսի փաթեթի արժեքը $516 մլն է։ Լոմակինն ու Խաչատրյանը նորեկներ չեն ռուսական շուկայում։ Նրանց առաջին մեծ նախագիծը 1998թ․ Ալեքսանդր Սամսոնովի հետ համատեղ հիմնած «Կոպեյկա» խանութների ցանցն էր։ 2007-ին Լոմակինն ու Խաչատրյանը վաճառեցին իրենց բաժնեմասը (20%) Նիկոլայ Ցվետկովի «Ուրալսիբ» ֆինանսական կորպորացիային $220 միլիոնով։ Ձեռներեցները ներդրումներ են կատարել նաև մանրածախ առևտրի ոլորտում։ 2007-ին նրանք ստեղծեցին Fix Price-ը, իսկ 2008-ին դարձան «Մոդիս» հագուստի խանութների ցանցի համաներդրողները։ Այժմ Fix Price-ը 4279 խանութ ունի ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Վրաստանում և Լատվիայում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |