ՀՀ-ում կորոնավիրուսի 508 նոր դեպք կա և 6 մահ 6 մարտի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 174,257-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 508-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3219 դեպք կա, այլ պատճառով՝ 824։ Ապաքինվել է ևս 191 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 164,654 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5560-ի։ Մարտի 5-ին 3016 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 747,879 թեստավորում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |