The Heritage Foundation․ ՀՀ-ն տնտեսական ազատության ինդեքսում 2 կետով բարելավել է դիրքը 6 մարտի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ամերիկյան The Heritage Foundation-ի («Ժառանգություն» հիմնադրամ) 2021-ի տնտեսական ազատության ինդեքսում 2 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ 178 երկրի շարքում զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 34-րդի փոխարեն։ Տնտեսական ազատության ինդեքոսում՝ https://www.heritage.org/index/country/armenia Տնտեսական ազատության այս ինդեքսը կազմելիս The Heritage Foundation-ն առաջնորդվում է երկրներում բիզնեսի, աշխատուժի, ֆինանսական, ներդրումների, առևտրային ազատությունների մակարդակի, հարկային քաղաքականության, սեփականության իրավունքի ապահովման, դատական համակարգի արդյունավետության գնահատականներով։ Առավելագույն 100 միավորի հաշվարկով` Հայաստանը հավաքել է 71.9 միավոր՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում, փոխանցում է Gala Tv-ն։ Զեկույցն ընդգծում է՝ կոռուպցիան շարունակում է Հայաստանում կարևոր խնդիր լինել: 2020 թվականի կարևոր զարգացումների շարքում այն նաև առանձնացնում է Ադրբեջանի հետ պատերազմն ու կորոնավիրուսային համավարակը: Ըստ զեկույցի՝ Եվրոպայի տարածաշրջանի 45 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ ընդհանուր գնահատականով այն միջինից բարձր է տարածաշրջանային և համաշխարհային ցուցանիշներում: Տարածաշրջանային երկրներից տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը, որը 77.2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Վրաստանին են հաջորդում 32-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանը, այնուհետև՝ Ադրբեջանը՝ 38-րդ տեղ, Թուրքիան՝ 72-րդ տեղ, Ռուսաստանը՝ 92-րդ տեղ ու Իրանը՝ 168-րդ հորիզոնական։ Այս երկրների շարքից անցած տարվա զարգացումների առումով ամենամեծ առաջընթացն է ապրել Հայաստանը՝ 1.3 միավոր: Դրական միտում են գրանցել նաև Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Թուրքիան ու Իրանն արձանագրել են բացասական միտում: Ամենաբարձր տնտեսական ազատություն ունեցող երկրներից են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Այս առումով վատագույն արդյունք ունեն Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |