ԱՄՆ նախագահը 1 տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահը 1 տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրել է Իրանի դեմ գործող պատժամիջոցների ռեժիմը, որը Վաշինգտոնը սահմանել է 1995-ին։ Պատժամիջոցները երկարացվել են 1 տարով։

«Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը նախկինի պես մեծ սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»,- ասվում է փաստաթղթում, գրում է Deutsche Welle-ն։

Բայդենն Իրանի համար վտանգավոր է համարել «հրթիռների և այլ ասիմետրիկ և սովորական սպառազինությունների մշակումն ու տարածումը, աջակցությունն ահաբեկչական խմբավորումներին և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի վնասակար գործունեությունը»։

Իրանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ն երկարացնում է ամեն տարի, սակայն, ըստ դիտորդների՝ այս անգամ դա արվել է Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ հնարավոր վերադարձի ֆոնին, ինչպես նախընտրական շրջանում խոստացել է Բայդենը։ ԱՄՆ-ն, սակայն, պահանջում է, որ սկզբից Իրանը վերադառնա գործարքի պայմանների պահպանմանը, որի դեպքում հնարավոր կլինի մեղմացնել պատժամիջոցները։ Իրանն, իր հերթին, պնդում է հակառակ հաջորդակնությունը։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---