ԲԴԽ նախագահը պահանջում է էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու Արման Բաբաջանյանի արտահայտությունները

ԲԴԽ նախագահը պահանջում է էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու Արման Բաբաջանյանի արտահայտությունները

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պահանջել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունների առնչությամբ: Միրզոյանին հասցեագրված դիմումը ԲԴԽ նախագահը հրապարակել է ֆեյղբուքյան իր էջում։

Վարդազարյանը նշել է, որ ԱԺ մարտի 3-ի նիստում Արման Բաբաջանյանը արտահայտություններ է թույլ տվել, որոնք վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:

ԲԴԽ նախագահը նշել է նաև, որ իր այդ նախաձեռնությունը միտված է բացառելու համանման վարքագծի դրսևորումները պատգամավորների շրջանում։

Մարտի 3-ի նիստում Արման Բաբաջանյանն ասել է․«Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, մեկ էլ ասեմ՝ եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում: Էդ Ձեր բոլոր տեսակի էդպես պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն.․.»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---