Հայ մարզուհին ազգային ռեկորդ է սահմանել` ամենավատ արդյունքը ցույց տալով թեթեւ աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Այօսր թեթեւ աթլետիկա մարզաձեւում հանդես եկող Հայկանուշ Բեկլարյանն ավարտեց իր ելույթները փակ տարածքում Եվրոպայի 30-րդ առաջնությունում, որն ընթանում է Թուրինում մարտի 6-8: Հայկանուշը հանդես է եկել «եռացատկ» մարզաձեւում եւ, վատագույն արդյունքով, 21 մասնակիցների թվում զբաղեցնելով 20-րդ տեղը, քանի որ չեխ մարզուհի Մարինա Շեստակովան բացակայում էր: Այնուամենայնիվ, Հայկանուշ Բեկլարյանը գերազանցեց իր նախկին անհատական ռեկորդը Եվրոպայի առաջնությունում (12,51)` գրանցելով 12, 57 մետր արդյունք: Լավագույն արդյունքը ցույց տվեց Սլովակիայի ներկայացուցիչ Մարիա Շեստակը` 14,52 մ: Նշենք, որ այս մարզաձեւում եզրափակիչ են դուրս գալիս որակավորման փուլում առաջին տասնյակում ընդգրկված մարզիկները:



Մարտի 7-ին տեղի կունենա մրցումների որակավորման փուլը տղամարդկանց շրջանում «հեռացատկ» մարզաձեւում, որին կմասնակցի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արսեն Սարգսյանը:



Եզրափակիչ մրցումներն ու 2009թ. Եվրոպայի առաջնության փակման արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---