ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր չի ստորգարի

ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր չի ստորգարի

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստանն» իշխանության հետ այլևս հուշագիր չի կնքի, ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս փուլում մեր ներկայացրած առաջարկն այլևս ուժի մեջ չէ», - նշել է պատգամավորը, գրում է Aysor.am-ը։

Մարուքյանն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր նախագահի աշխատակազմից վերցնել հրամանագրի նախագիծը ԳՇ պետին ազատելու վերաբերյալ, իսկ ԼՀԿ-ն, ի պատասխան ստորագրելու էր ցանկացած հուշագիր՝ նշելով, որ չեն առաջադրվելու և որևէ մեկին չեն առաջադրելու վարչապետի հրաժարականի պարագայում։

Նա միաժամանակ հայտնել է, որ արտահերթ ընտություններն իրենց օրակարգում են:

Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: շԳասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---