ArmHiTec-2021-ը հետաձգվել է՝ կանցկացվի 2022-ին

ArmHiTec-2021-ը հետաձգվել է՝ կանցկացվի 2022-ին

PanARMENIAN.Net - Մարտին Երևանում կայանալիք սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ArmHiTec-2021 ցուցահանդեսը հետաձգվել է՝ կանցկացվի 2022 թվականին՝ մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Այդպիսի որոշում է կայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, ասվում է ցուցահանդեսի կայքում։

ArmHiTec-2021 ցուցահանդեսն անցկացվելու էր մարտի 25-27-ը։ Դրա հետաձգումը պայմանավորված է ՀՀ-ում «համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ և Covid-19-ի տարածումը կանխելու նպատակով զանգվածային միջոցառումների սահմանափակումներով»։

ArmHiTec միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---