Վրաստանում պահանջել են դադարեցնել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցումը![]() 15 մարտի 2021 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Քութայիս քաղաքի կենտրոնական հրապարակում մարտի 14-ին բազմահազարանոց ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին, որ թուրքական Enka Riniubels ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, որտեղ նախատեսվում է ՀԷԿ-եր կառուցել։ Ցուցարարները պահանջել են Վրաստանի կառավարությունից չեղարկել Նամախվանի ՀԷԿ կասկադի կառուցման մասին որոշումը, գրում է Sputnik Georgia-ն։ Ակցիային միացել էին բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները: Նրանց պահանջներից մեկն էլ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականն էր: Բողոքի ակցիները շինարարության դեմ անցկացվում են արդեն 4-րդ ամիսը։ Ցուցարարները վրաններ են տեղադրել շինարարական աշխատանքների հարևանությամբ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |