ԱԱԾ փոխտնօրենը՝ Իրանում հայտնված Boeing-ի մասին․ Զավթման մեղադրանքով քրգործ կա16 մարտի 2021 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայկական Fly Armenia Airways ընկերության վարձակալած և նախնական թռիչքուղու շեղման հետևանքով Իրանում հայտնված Boeing ինքնաթիռի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել օդանավի զավթման մեղադրանքով, հայտնել է ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Քրգործը հարուցվել է ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշված հոդվածը վերաբերում է օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։ Հարությունյանի խոսքով՝ այժմ աշխատանք է տարվում օդանավի վերադարձի ուղղությամբ։ ԱԱԾ փոխտնօրենը նշել է, որ իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա, որ օդանավը պետք է վերադարձվի, իր կարծիքով՝ տեխնիկական խնդիրներ կան։ Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության և գիտության։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատնից նշել էին, որ տեղյակ են հայկական ինքնաթիռի՝ Իրանում գտնվելու մասին։ Դեսպանատնից հիշեցրել էին, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի թեկնածուներ Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին |