Ի՞նչը կարող է ստիպել Թուրքիային բացել սահմանը մեկուկես տարվա ընթացքում 9 մարտի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - «Մեկ ամսվա ընթացքում որոշակի լուրջ առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում, իսկ մեկ կամ մեկուկես տարի անց կձեւավորվի դրական մոտեցումը սահմանի բացման հանդեպ»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, Թուրքիան ձգտում է Եվրամիություն, իսկ ԵՄ երկրները չեն ճանաչում փակ սահմաններ:Բացի դրանից, Գալուստ Սահակյանը նշել է, որ Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմաններն անընդունելի են մեզ համար: «Հայկական կողմից նախապայմաններ չկան, եւ մենք պատրաստ ենք բանակցություններին»,- ասել է Սահակյանը` պատասխանելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: Հայ-թուրքական սահմանը Անկարայի կողմից փակվել է 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |