ՄԱԿ-ը $1 մլն է հատկացրել Ադբբեջանին ականազերծման համար

ՄԱԿ-ը $1 մլն է հատկացրել Ադբբեջանին ականազերծման համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը 1 մլն դոլար է հատկացրել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների համար։ Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Չարու Բիստը, գրում է Moscow Baku-ն։

Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել և ՄԱԿ Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը 1 մլն դոլար է հատկացրել Ադրբեջանին։

«Այդ միջոցները կգնան անձնակազմի հետ կապված ծախսերի և աջակցության վրա»,-ասել է նա։

Արցախում 44-օրյա պատերազմից հետ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում պարբերաբար զոհեր և վրավորներ են լինում ադրբեջանցի զինվորականների և այլոց շրջանում ականների պայթյունների հետևանքով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---