Սերժ Սարգսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են գերիների հարցը, անդրադարձել ներքաղաքական վիճակին

Սերժ Սարգսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են գերիների հարցը, անդրադարձել ներքաղաքական վիճակին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ապրիլի 12-ին հանդիպմանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղանձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումներին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Սարգսյանն անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։

Ավելի վաղ Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է և որ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել անձամբ խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, որ գերիների հարցն արդեն լուծված է` ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---