ՏԿԵ․ Հրազդանում կառուցվում է 1-ին սանիտարական աղբավայրը

ՏԿԵ․ Հրազդանում կառուցվում է 1-ին սանիտարական աղբավայրը

PanARMENIAN.Net - Կոտայքի Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Աղբավայրը կառուցվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում, այն առաջինն է։

«Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, այդ թվում՝ հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով»,- ասվում է հայտարարության մեջ։

ՏԿԵ-ից հայտնում են, որ Կոտայքի Ակունք և Գեղարքունիքի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն €11 մլն է, որից €5.5 մլն-ը վարկային միջոց է, €5․5 մլն-ը` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---