ՌԴ-ում հարվածային ԱԹՍ-ների արտադրության առաջին գործարանը կկառուցեն![]() 16 ապրիլի 2021 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր Ռուսաստանում հարվածային ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) արտադրության առաջին գործարանը կկառուցվի։ Այդ մասնին հայտարարել է «Ինոխոդեց» հարվածային ԱԹՍ-ի մշակող և արտադևող «Կրոնշտադտ» ընկերությունը։ Գործարանը կկառուցվի ռեկորդային սեղմ ժամկետում Դուբնայում, գրում է «Կոմերսանտը»։ Նախագծի մեջ կներդրվի մոտ 4 մլրդ ռուբլի, մշատակն աշխատանք կստանա ավելի քան 1500 մարդ։ Ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովն ասել է, որ գործարանը որոշվել է կառուցել Դուբնայում, քանի որ դա հայտնի գիտական ուղղվածության քաղաք է, որտեղ լավ զարգացած է արդյունաբերությունը։ Ըստ գործակալության աղբյուրի, գործարանի արտադրությունը թույլ կտա բավարարել «Ինոխոդեցի» պահանջարկն ինչպես ՌԴ ՊՆ-ում, այնպես էլ այլ պատվիրատուների համար։ 2020թ․ վերջում ՌԴ ՊՆ-ն հրապարակեց «Օրիոն» հետախուզահարվածային ԱԹՍ-ի հարվածային տարբերակի լուսանկարները՝ ռումբերի հետ։ Ռումբերը հագեցած են ինքնանշանառման արբանյակային կամ լազերային համակարգերով, որոնք նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի և թեթև զրահապատ տեխնիկայի խոցման համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |