Փաշինյանը Սյունիք այցի շրջանակում նաև զորամաս է այցելել21 ապրիլի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, տեղեկացնում է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։ ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ լարված մթնոլորտում է անցել։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում էին Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։ Իսկ Քաջարան, որի մուտքերը փակել էին քաղաքացիները, Փաշինյանը չի մտել՝ նա Մեղրիից այլ ճանապարհով է հեռացել։ Կապանում իշխող ուժը նաև աջակիցներ ունի Փաշինյանը շփվել է մարդկանց հետ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |