ԵՄ-ն կընդունի ЕМА-ի հաստատած պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկներին![]() 27 ապրիլի 2021 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր երկրներն այսուհետ կընդունեն զբոսաշրջիկներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված կլինեն ЕМА-ի (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն) կողմից հավանություն ստացած պատվաստանյութերով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լյայենն ասել է․ «Միանգամայն պարզ է, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկիրը կընդունեն բոլոր նրանց, ով պատվաստված է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանություն ստացած դեղամիջոցներով», գրում է ՏԱՍՍ-ը։ Նա չի մանրամասնել, թե ինչ է նախատեսվում այլ դեղամիջոցներով պատվաստված լինելու դեպքում։ Ըստ ԵՄ ներկայացուցչի՝ ճամփորդությունների վերսկսման ժամկետները դեռ անմիջական կապ ունեն համաճարակային իրավիճակի հետ։ Այսօրվա դրությամբ ЕМА-ն հավանոթյուն է տվել կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութի՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson ընկերությունների արտադրության։ Ռուսական «Սպուտնիկ V»-ն դեռ ուսումնասիրվում է եվրոպական կանոնակարգողի կողմից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |