Կորոնավիրուսը մեկ վայրկյանում սպանելու միջոց են գտել28 ապրիլի 2021 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Տեխասի A&M համալսարանի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսը մեկ վայրկյանում սպանելու միջոց են գտել՝ բարձր ջերմաստիճանի օգնությամբ։ Դա թույլ կտա պատոգենի մեծ տարածության փոխանցումը կանխելու նոր եղանակներ գտնել։ Հետազոտման արդյունքները հրապարակվել են Biotechnology and Bioengineering հանդեսում, սեղմ տարբերակը՝ Phys.org-ում, գրում է Lenta.ru-ն։ Covid-19-ի չեզոքացման համար տաքության կիրառման արդյունավետությունը ցուցադրվել է նաև նախկինում, սակայն, նախորդ հետազտություններում, տաքության ազդեցությունը 1-20 րոպե է տևել։ Մասնագետները նոր էքսպերիմենտալ սարք են ստեղծել, որտեղ խողովակը, որով անցնում է կորոնավիրուս պարունակող լուծույթը, տաքացվում է մինչև բարձր աստիճանի ջերմություն, սակայն վիրուսի վրա տաքության ազդեցությունը մի քանի վայրկյան է տևում։ Պարզվել է, որ վիրուսը կարող է չեզոքացվել շատ ավելի կարճ ժամանակում, քան համարվում էր նախկինում։ Լուծույթը մոտ կես վայրկյանի ընթացքում մինչև Ցելսիուսի 72 աստիճան տաքացնելու դեպքում, վիրուսի տիտրը նվազում է 100,000 անգամ, ինչը բավարար է վիրուսի չեզոքացման և մարդուն փոխանցումը կանխելու համար։ Այդ մեթոդը կարող է օգտագործվել օդորակման, օդափոխության և ջեռուցման գործող համակարգերում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |