Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան կլինի 5 մայիսի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթով հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան կլինի։ Նախագիծը ներկայացրել էին կառավարությունը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախատեսվում է անցում կատարել բժշկասոցիալական փորձաքննությունից ֆունկցիոնալության գնահատման համակարգի։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ ոչ, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը, հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 3 տարվա ընթացքում հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը: Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |