Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսել

Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան պաշտոնապես հաստատել է, որ բանակցություններ է սկսել Իրանի հետ։ Երկրները խզել էին հարաբերությունները 5 տարի առաջ։

Երկու երկրի միջև բազմամյա պայքար է գնում տարածաշրջանում առաջատարի դիրքի համար։

Սաուդյան Արաբիայում ասել են, որ հանդիպումը միտված էր լարվածության նվազեցմանը, բայց միանգամից զգուշացրել, որ «դեռ չափազանց վաղ է վերջնական եզրակացություններ անելու համար»։

Այդ հստակեցումը, հավանաբար, վերաբերում էր մամուլում հայտնված այն ենթադրություններին, որ շուտով կարելի է ակնկալել երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, գրում է BBC-ն։

Բանակցություններում որպես միջնորդ էր հանդես եկել Իրաքը, այդ երկու երկրի բարդ հարաբերությունների պատմության մեջ ոչ առաջին անգամ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բաղդադում։

Ըստ Financial Times-ի աղբյուրների` քննարկումների ժամանակ խոսք է գնացել «Անսար Ալլահ» շարժման մասին, որը բաղկացած է շիա հուսիթների ցեղից և որին սատարում է Թեհրանը։

Ակնկալվում է, որ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա առաջիկայում։

Photo. AFP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---